Armsport.am-ը գրում է.

ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին պատմել է փարիզյան թիմի բրազիլացի հարձակվող Նեյմարի հետ իր հարաբերությունների մասին.

«11-մետրանոցի հետ կապված միջադեպն արդեն անցյալում է: Ֆուտբոլում նման բաներ լինում են:

Մենք պետք է լուծում գտնենք և աշխատենք` որպես թիմ: Պետք է լինենք մրցունակ թիմ, և ոչ թե ընկերներ: Անհրաժեշտ է լինել պրոֆեսիոնալներ, իսկ յուրաքանչյուրի կյանքն իրենն է:

Արդյոք Էմերին որոշում կայացրե՞լ է 11-մետրանոցի իրացման հարցում. Ես չգիտեմ»,- Կավանիի խոսքերն է փոխանցում «L՛Equipe»-ը:

Հիշեցնենք` ֆրանսիական Լիգա 1-ի 6-րդ տուրի ՊՍԺ-«Լիոն» խաղում (2:0) Կավանին և Նեյմարը մի քանի անգամ վիճել են, թե իրենցից ով պետք է իրացնի տուգանայիններն ու 11-մետրանոցը:

Տեղեկատվություն էր տարածվել նաև այն մասին, որ բրազիլացին և ուրուգվայցին խաղից հետո վիճել են հանդերձարանում, որը քիչ է մնացել` վերածվի ծեծկռտուքի: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել