Շատերը ոգևորությամբ արձանագրեցին այն փաստը, որ աշխատանքից ազատվել է Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը: Բայց ի՞նչ ազատվել...

ՀՀ նախագահի հրամանագրով, առաջիկա օրերին աշխատանքից ազատվելու և կադրերի ռեզերվ է ուղարկվելու ՀՀ ոստիկանապետի տեղակալ Սաշա Աֆյանը, և նույն հրամանագրով ՀՀ ոստիկանապետի տեղակալ է նշանակվելու Ներսիկ Նազարյանը:

Արձանագրեմ, որ նրա պաշտոնը բարձրացնելու են: Այս լուրը պաշտոնական օղակներում դեռևս հերքվում է, սակայն այս պտտվող լուրերի մեջ կա լոգիկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել