Գիտնականները պարզել են, որ հակառակ սեռի հանդեպ վերաբերմունքը ձևավորում է հասարակությունը։ Երբ հասուն արու մկան վանդակում հայտնվում է անծանոթ մուկ, արուն իրեն պահում է կանխատեսելի։
Եթե նորեկը էգ է, նա փորձում է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ, իսկ եթե նորեկը արու է, նա փորձում է վտարել նրան։ Գիտնականները փորձել են պարզել, թե մկների ուղեղում որ նյարդային բջիջներն են պատասխանատու նման պահվածքի համար։
Նրանք էլեկտրոֆիզիոլոգիայի մեթոդներով պարզել են, որ թե՛ իգական, թե՛ արական սեռի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ մկների մոտ ակտիվանում է ուղեղի նույն հատվածը։
Միայն թե ագրեսիայի դեպքում ազդանշաններն ուղարկվում են այդ հատվածի մի բջիջներին, իսկ սեռական գրգռվածության ժամանակ՝ մյուս բջիջներին։ Իմանալով այդ ամենը՝ հետազոտողները կարողացել են միայն նեյրոնների ակտիվությամբ որոշել, թե արու մուկն ում է տեսնում իր առջև և ինչ է պատրաստվում անել իր անկոչ հյուրի հետ։