Լրագրող և հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակը հայտարարել է ՌԴ նախագահի ընտրություններին մասնակցելու մասին։ Այս մասին հայտնում է «Վեդոմոստին»։

Սոբչակը նշում է, որ 2012 թվականի բողոքի ալիքից անցած 5 տարիների ընթացքում իր քաղաքական հայացքները վերջապես ձևավորվել են և ինքը պատրաստ է հայտնել դրանց մասին։

«Ես Քսենյա Սոբչակն եմ, 35 տարեկան եմ, ողջ կյանքս ապրել և աշխատել են Ռուսաստանում, և ինձ համար միևնույն չէ, թե ինչպիսին կդառնա իմ երկիրը։ Ես պատասխանատվությամբ եմ վերաբերվում հասարակական ասպարեզում ցանկացած գործողություններին, և գիտակցելով նման հանձնարարության բոլոր ռիսկերն ու անհավանական դժվարությունները՝ ես որոշել եմ, որ իմ մասնակցությունը նախագահական ընտրություններին իսկապես կարող է լինել քայլ՝ երկրին այդքան անհրաժեշտ փոխակերպումների ուղու վրա»,- գրել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել