Գործարար և մեծագույն մեկենաս, իր ազգի ճակատագիրը կրող ևս մեկ հայի՝ Լևոն Հայրապետյանի մահվան, ավելի ճիշտ՝ սպանության լուրը հերթական դաժան հարվածն էր մեր ազգի գլխին: Երբեն մտածում եմ, որ երբ մեր ազգի մեծությունները լքում են մեզ, սա նշան է, որ Աստված է զայրացած մեզ վրա, որովհետև երբեք չենք կարողացել գնահատել ժամանակը՝ մարդկային կյանք փրկելու համար, երբեք չենք կարողանալու այլևս ազգովի միաբանվել՝ ճիշտ մարդկանց կամ լիդերների հետ՝ Լևոնի, իմ հոր՝ Ալեքսանի, Լեոնիդ Ազգալդյանի, Մովսես Գորգիսյանի, Գորիկ Հակոբյանի, Աշոտ Նավասարդյանի և շատ այլոց՝ հազարավոր հզոր հայ տղամարդկանց սպանությունների գոնե բացահայտման համար...Սպանում են գենետիկ բարձր որակներ կրող հայերին, որոնք մեր ազգային կյանքի տարբեր բնագավառներում կարող էին լինել լիդերներ, ոգեշնչել, ազգային ռազմավարություն մշակել և իրականացնել, կամ՝ դիմակայել այս համատարած յաթաղանին՝ Հայաստանում և Հայաստանից դուրս: Սպանում են ամենալավ հայերին՝ որտեղ և ինչպես պատահի՝ բանտերում, տներում, հիվանդանոցներում, սահմանին, փողոցում, աշխատավայրերում, ամենուր: Սպանում են մարմնապես կամ հոգեպես... Նպատակը՝ գլխատել հայ ազգը, կանգնեցնել Հայաստանի ընթացքը, ավարտին հասցնել դեռևս անցած դարասկզբին սկսված գենոցիդը...
Կարծում եք պատահական է, որ այս ազգի մեջքին հեծած, հայ քաղաքական անփոխարինելի խաղաթուղթ դառած մերօրյա ոչ մի տականք ՛՛երկարատև հիվանդությունից՛՛ կամ ՛՛հանկարծակի ինսուլտից՛՛ չի մահանում: Դրսի սիոնիստական ուժերի կամակատար խրտվիլակներ են անհրաժեշտ՝ հեշտ կառավարվելու համար, ոչ թե հոգով, կամքով և ուղեղով ուժեղ տղամարդիկ, որպես ազգային լիդերներ... 
Ոչ մեկին այլևս ուշքի գալու կոչ չեմ անելու, որովհետև իմաստ չունի այլևս: Ժողովուրդը քայքայված է, վախեցած և անհույս, լիդերներ չկան, կենացային և կեղծ հայրենասիրությունը խեղդել է մեր կյանքը, հեռուստատեսությունը և մամուլը: Աստված մեզ պահապան:
Սակայն այս չլսված սպանդին անտարբեր կամ մասնակից ոչ մեկի մտքով չանցնի, որ ինքը կամ իր ընտանիքը կարողանալու են փրկվել այն ամենից, ինչ դեռ առջևում է: 
Աստծո դատաստանից ոչ մի տեղ չեք թաքնվի:

Արմինե Ալեքսանի Մեխակյան 
18.10.2017

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել