Երգչուհի Ռիհաննան խոստովանել է, որ վերջին շրջանում բավական գիրացել է։ Օրեր առաջ Ռիհանան հարցազրույց է տվել ամերիկյան The Cut պորտալին և բացատրել է, թե ինչ է կատարվել իր մարմնի հետ վերջին տարում։

Չէ՞ որ նախորդ աշնանը երգչուհին կրում էր բաց զգեստներ և հիանալի էր նայվում, մինչդեռ ամիսներ անց նա կտրուկ գիրանում է և սկսում է կրել ջինսեր։

Նա ընդգծել է, որ այժմ հարկադրված է գնել նույն զգեստի տարբեր համարներ, քանի որ իր քաշը կարող է փոխվել ընդամենը մի քանի ամսում։ Ռիհանան խոստովանել է, որ շատ արագ գիրանում է և շատ արագ նիհարում։

Այժմ նա հանրության առջև հայտնվում է բացառապես այնպիսի զգեստներով, որոնք թաքցնում են նրա կազմվածքը։ Երկրպագուները հուսով են, որ որոշ ժամանակ անց Ռիհաննան կվերականգնի իր երբեմնի կազմվածքը։

Картинки по запросу

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել