Հնդկաստանի Բհոպալ քաղաքում՝ աղբի բեռնարկղերից մեկում, հայտնաբերել են նորածին աղջկա, ով ենթարկվել էր մրջյունների ու այլ միջատների խայթոցներին։ Նրա մարմնի վրա եղել են վնասվածքներ։ Տեղի ոստիկանությունը կարծում է, որ ծնողները որոշել են ազատվել երեխայից, քանի որ նրանց չէր գոհացրել նրա սեռը։

«Թեյի վաճառքով զբաղվող խանութի տեր Դիրաջ Ռատորը գտել էր փոքրիկին շաբաթ օրը՝ վաղ առավոտյան»,- հայտնում է The Sun-ը։ Երեխայի մարմինն ամբողջովին պատված է եղել միջատներով։ Նա ազատել է երեխային միջատներից և անմիջապես հոսպիտալացրել, որտեղ բժիշկները նրա վիճակը գնահատել են կրիտիկական։ Բժիշկների խոսքով՝ նորածինը կշռել է ընդամենը 1.5 կգ։

Այժմ երեխան քաղաքային հիվանդանոցում բուժում է ստանում, ոստիկանությունը զբաղվում է նրա ծնողների որոնմամբ։ Թե ինչ պատիժ է սպառնում նրանց, դեռևս հայտնի չէ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել