Օմսկի բնակիչը բենզինային սղոցով կտրատել է սիրուհուն՝ իմպոտենցիայի մասին խոսքերի համար։ Քննիչները պարզել են, որ տղամարդը նախ կացինով մի քանի անգամ հարվածել է կնոջը, իսկ հետո որոշել է ձերբազատվել նրա մարմնից, կտրատել է այն և նետել փոսը։

Ոստիկանությունը ձերբակալել է 44-ամյա առաքիչին, որին կասկածում են 30-ամյա տեղաբնակ ձեռնարկատիրուհուն դաժանորեն սպանելու համար։ Հարցաքննության ժամանակ տղամարդը խոստովանել է իր դաժան արարքը։

Նա ընդգծել է, որ նման ձևով հաշվեհարդար է տեսել կնոջ հետ, ով հիշատակել է իր իմպոտենցիայի մասին։ Քննիչները հայտարարել են, որ տղամարդը կնոջն առաջարկել է սեքսով զբաղվել տանը, սակայն նրա մոտ ոչինչ չի ստացվել։ Դրանից հետո կինը վիրավորել է տղամարդուն, որն էլ ձեռքն է վերցրել կացինը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել