Tert.am-ը գրում է.

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորման փուլ է մտել, որը կարող է տեղի ունենալ անգամ պատերազմի ճանապարհով: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց միջազգայնագետ, անվտանգության և պաշտպանության ոլորտների փորձագետ, ռուս վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկը՝ խոսելով Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին:

«Այդ հանդիպումը կարելի է անվանել հանդիպում աշնանային ծառի տակ: Այդ լուսանկարը, որտեղ նախագահները սեղանի շուրջ նստած են աշնանային ծառի կողքին, այդ հանդիպման հիշվող պահն է: Ղարաբաղյան հակամարտության շուրջ նախագահների կամ արտաքին գործերի նախարարների միջև հարյուրավոր հանդիպումներ են եղել, որոնք դժվար է միմյանցից տարբերել, բայց ժնևյան հանդիպումը վստահաբար կառանձնանա ու կհիշվի աշնանային ծառի հաշվին»,- ասաց Գրիգորի Տրոֆիմչուկը:

Քաղաքական վերլուծաբանն ասաց, որ թե՛ ապրիլյան պատերազմից առաջ, թե՛ պատերազմից հետո ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային փուլում որևէ բան չփոխվեց, առաջընթաց չգրանցվեց, դրա համար էլ Սարգսյան-Ալիև հանդիպումը չի ունենա արմատական արդյունքներ:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել