«Մեր տեղեկություններով` Դմիտրի Մեդվեդևը Հայաստան կժամանի հոկտեմբերի 24-ին` մասնակցելու 24-25-ը Երևանում տեղի ունենալիք ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետերի նիստին։ Տեղի կունենան ոչ միայն ընդլայնված կազմով նիստեր, այլև «տետ ա տետ» հանդիպումներ հայկական կողմի, Կարեն Կարապետյանի և մյուս վարչապետերի հետ: Նախատեսված է նաև Սերժ Սարգսյան-Դմիտրի Մեդվեդև հանդիպում:
 
Երևանում տեղի ունենալիք ԵՏՄ նիստի առանձնահատկությունները «պայմանավորված» են ոչ միայն նոյեմբերին Հայաստան-ԵՄ ստորագրվելիք «համաձայնագրով», այլև Ղրղզստան-Ղազախստան սահմանային վեճով. Ղրղզստանի նախագահ Աթանբաևը պատրաստվում է ԵՏՄ արտահերթ նիստ հրավիրել: Երևանյան նիստից հետո, ըստ ավանդական ձևաչափի, ասուլիս կտան Տիգրան Սարգսյանը և վարչապետերից որևէ մեկը` կախված նիստի օրակարգից: Մեդվեդևն ասուլիսին չի մասնակցի»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել