Հիլարի Քլինթոնը աստիճանից ընկնելուց հետո կոտրել է ոտքի մատը։ Դրա պատճառով նա հարկադրված է եղել հետաձգել մի շարք հարցազրույցներ ու կարևոր հանդիպումներ։

Միջադեպը տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայում։ Հայտնում է The Sun-ը։ Նա կղզի է ժամանել գովազդային տուրով՝ աջակցելու համար իր «Ի՞նչ է պատահել» նոր գրքին։

Դրա շրջանակներում Քլինթոնը պետք է տար մի շարք հարցազրույցներ, սակայն քաղաքական գործիչը հարկադրված է եղել դրանց մի մասը հետաձգել, իսկ մյուս մասը՝ չեղարկել։

Քլինթոնը պատմել է, որ սուրճի բաժակը ձեռքին արագ իջել է աստիճաններից և այդ ժամանակ շրջվել է, որպեսզի խոսի իր ուղեկիցների հետ և սայթաքել է այդ պահին։

Քլինթոնն ընդգծել է, որ երբ դրանից հետո փորձել է վեր կենալ, ուժեղ ցավ է զգացել ոտքի շրջանում, իսկ ավելի ուշ պարզվել է, որ կոտրել է ոտքի մատը։ Բուժում ստանալուց մեկ օր անց քաղաքական գործիչը մի քանի հարցազրույց է տվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել