Քարտեզագրական ծառայության Google Maps հավելվածի օգատերերը կարող են «այցելել» Արեգակնային համակարգի մոլորակներ և դրանց արբանյակներ։ Հավելվածի նոր թարմացման մասին ասվում է ամերիկյան ընկերության բլոգում։

Հաղորդագրությունում նշվում է, որ թարմացման աշխատանքում կիրառվել են Cassini զոնդի լուսանկարները։ Զոնդն ուղարկվել էր 20 տարի առաջ՝ Սատուրնի և նրա բազմաթիվ արբանյակների ուսումնասիրման համար։

Google Maps-ի թարմացման մեջ ներառվել են 16 երկնային մարմինների, այդ թվում՝ Մարս, Պլուտոն, Վեներա մոլորակների և Սատուրնի խոշորագույն արբանյակ Տիտանի քարտեզները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել