ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Նովրուզ Մամեդովի գրառմանը:

«Ն. Մամեդովի քարանձավային մտածելակերպի արգասիք հանդիսացող գրառումները հերթական ապացույցն են, թե ինչն է խոչընդոտում ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին»,- Twitter-ի միկրոբլոգում գրել է Շ. Քոչարյանը:

Մամեդովն իր Facebook-յան էջում գրել էր, թե, իբր, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խախտել է բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունները: «Որոշում էր կայացվել, որ, բացի համաձայնեցված դրույթներից, այլ հայտարարություններ չեն արվելու: Չնայած խոստմանը՝ նա չի պահել այն»,- գրել է Ադրբեջանի նախագահի օգնականը: 

Նա նշել է նաև, թե «Հայաստանի նախագահը գիտի և թող չմոռանա, որ Լեռնային Ղարաբաղը եղել է և կմնա Ադրբեջանի անբաժանելի մաս»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել