Խոյ – լավագույն
Խոյերը կաշվից էլ դուրս են գալիս լավագույնը լինելու համար: Նրանք սիրում են մրցակցության մեջ մտնել և ապացուցել բոլորին, որ հենց իրենք են լավագույնը:
Ցուլ – վստահելի
Ցլերը ռիսկի չեն դիմում, նրանց համար կարևոր է վստահությունը վաղվա օրվա հանդեպ: Նրանք շատ պրակտիկ մարդիկ են և փորձում են ամեն բան անել ֆինանսական կայունություն ապահովելու համար:
Երկվորյակ – հետաքրքիր
Երկվորյակները շատ հետաքրքրասեր են, սիրում են բացահայտել նորը: Այս հատկանիշը նրանց դարձնում է շատ հետաքրքիր, քանի որ նրանք շատ բանիմաց են և հիանալի զրուցակիցներ են:
Խեցգետին – ապահով
Խեցգետինները շատ ինտուիտիվ են: Նրանք զգում են վերահաս վտանգը, և այս հատկանիշը նրանց դարձնում է շատ ապահով: Նրանք շատ աչալուրջ են և ունակ են ապահովելու իրենց սիրելիների և մտերիմների անվտանգությունը:
Առյուծ – անկրկնելի
Առյուծները սիրում են տպավորել մարդկանց: Ատում են, երբ իրենց փորձում են համեմատել ինչ-որ մեկի հետ. չէ՞ որ իրենք անկրկնելի և աննման են: Եվ իսկապես նրանք առանձնապես ջանք էլ չեն թափում լավագույնը լինելու համար, դա առանց այն էլ այդպես է:
Կույս – ճիշտ
Կույսերը սիրում են միշտ ճիշտ լինել: Ոչ միայն սիրում են, այլև խորապես համոզված են, որ դա այդպես է: Նրանք սիրում են կարգ ու կանոն, ամեն բան նախապես պլանավորում են:
Կշեռք – չքնաղ
Կշեռքները չքնաղ են: Նրանք տարված են գեղեցիկով, սիրում են արվեստ, ճարտարապետություն, հիմնականում ունեն հիանալի ճաշակ: Նրան ունեն էսթետի հոգի:
Կարիճ – զորեղ
Համառ, նպատակասլաց Կարիճներն ամեն բան անում են զորեղ լինելու համար: Նրանք ամեն գին պատրաստ են վճարել իրենց նպատակին հասնելու համար: Ոչինչ նրանց այնքան չի ուրախացնում, որքան մարդկանց վրա իշխելը:
Աղեղնավոր – հեղինակավոր
Աղեղնավորների համար ամենակարևորը հեղինակությունն է: Նրանք ջանում են արժանանալ շրջապատի հարգանքին, այնպես անել, որ իրենց խոսքն արժեք ունենա:
Այծեղջյուր – փառասեր
Այծեղջյուրը մարդկանց չափում է նրանց նյութական կարգավիճակը հաշվի առնելով: Շքեղ մեքենա, մեծ առանձնատուն, լավ վարձատրվող աշխատանք. ահա հաջողակ մարդու կերպարը, որին ձգտում է Այծեղջյուրը:
Ջրհոս – յուրահատուկ
Ջրհոսները սիրում են տարբերվել հասարակությունից, և դա նրանց հաջողվում է: Ջրհոսները հանդես են գալիս օրիգինալ և կրեատիվ լուծումներով: Ինչո՞ւ գնալ դժվար ճանապարհով, եթե կարելի է հեշտ ելք գտնել: