Բոլորն էլ երազում են կյանքում մեծ բարձունքների հասնել, իսկ Նաջաթ Վալլո-Բելկասեմի պատմությունն ապացուցում է, որ անհնար ոչինչ չկա։

Image result for Najat Vallaud-Belkacem

Նա ծնվել է Մարոկկոյում և 4 տարեկան հասակում հովվություն էր անում՝ այծերի հոտ պահում և նրանց արածեցնում։ Որոշ ժամանակ անց Նաջաթի՝ Ֆրանսիայում աշխատանք գտած հայրն իր մոտ է կանչում ընտանիքի անդամներին։ Ֆրանսիայում աղջկան սպասում էին բազմաթիվ դժվարություններ ու փորձություններ, սակայն աշխատասիրության շնորհիվ նրան հաջողվում է սովորել նախ՝ Ամենի համալսարանում, ապա՝ Քաղաքական հետազոտությունների ինստիտուտում։

Image result for Najat Vallaud-Belkacem

2002 թվականին արդեն 25-ամյա Նաջաթը միացավ Սոցիալիստական կուսակցությանը և սկսեց իր քաղաքական կարիերան։ Մինչ օրս նա բազմաթիվ պաշտոններ է ղեկավարել, այդ թվում՝ Կանանց իրավունքների նախարար։ 2014 թվականի օգոստոսի 24-ին Նաջաթ Վալլո-Բելկասեմին դարձավ Ֆրանսիայի ողջ պատմության ընթացքում կրթության առաջին կին նախարարը՝ պաշտոնավարելով մինչև 2017 թվականի մայիսի 17-ը, երբ վարչապետ Էդուար Ֆիլիպը կազմավորեց նոր կառավարություն։

Image result for Najat Vallaud-Belkacem

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել