Ճապոնական Աոմորի պրեֆեկտուրայի բնակիչ, 74-ամյա Եկիտոմո Սիմոտային, ստեղծել է բավականին արտասովոր ըմպելիք, որն իր տեսքով ու համով սուրճ է հիշեցնում, սակայն արտադրվում ոչ սուրճի հատիկներից։

Ինչպես գրում է Japan Today-ը, ավելի քան 30 տարի առաջ մի անգամ, երբ Սիմոտային սրճարան ուներ, այցելուների հոսքի պահին պետք է սխտորով ստեյք պատրաստեր և սպասարկեր հյուրերին։ Միսը չափից շատ է եփվել, և վառած համը կոտրելու համար նա մանրացրել է վառված սխտորն ու վրան ջուր ավելացրել։ Նա նկատել է, որ ստացված զանգվածը դառը սուրճ է հիշեցնում։

Տարիներ անց նա որոշել է կրկնել փորձը և բազմաթիվ փորձերից հետո կարողացել է անհրաժեշտ արդյունքի հասնել։ Նա էլեկտրական վառարանում եփում է սխտորը, սառեցնելուց հետո մանրացնում։

Նրա «սխտորային սուրճը» վաճառվում է հայրենի պրեֆեկտուրայի երկու խանութներում։ Տղամարդը կարծում է, որ իր ըմպելիքը մի շարք առավելություններ ունի։ Կոֆեինի բացակայության հաշվին այն թույլատրվում է հղիներին և այն մարդկանց, ովքեր սիրում են գիշերը սուրճ խմել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել