«Լաս Վեգասում սպանդ իրականացրած Սթիվեն Պեդոկի դիակը հանձնել են Սթենֆորդի համալսարանին, ուր կհետազոտեն նրա ուղեղը՝ քողարկված հիվանդություններ հայտնաբերելու համար, որոնք կարող էին դառնալ նրա հանցանքի պատճառը»,- հայտնում է The New York Post-ը։ Հետազոտությունն իրականացնելու են նյարդաբան-բժիշկները։ Պեդոկի ուղեղի հետազոտման մասին որոշումն ընդունվել է այն բանից հետո, ինչ նախորդ շաբաթ կատարված սովորական դիահերձումը մարդասպանի ուղեղում չի հայտնաբերել ո՛չ ուռուցք, ո՛չ էլ վնասվածքներ։

Հետազոտության ավարտից հետո Պեդոկի աճյունը հուղարկավորության համար կտրվի նրա ընտանիքին։ 58 սպանվածների դիակներն արդեն իսկ տրվել են նրանց հարազատներին։

Լաս Վեգասի հիվանդանոցներում շարունակում են մնալ ևս 45 տուժածներ, որոնք վիրավորվել են հոկտեմբերի 1-ին 64-ամյա թոշակառու Պեդոկի կազմակերպած զանգվածային սպանդի ժամանակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել