Արեգակնային համակարգը ձևավորվել է շուրջ 4,75 մլրդ տարի առաջ տիեզերական ձգողականության գազափոշային ամպի կոլապսի ճանապարհով: Դրա գրավիտացիոն սեղմվումը հանգեցրեց Արեգակի ստեղծմանը, այնուհետև ամպի արտաքին մակերևույթից առաջացան առանձին մոլորակները: Ինչպես պարզել են Վեստֆալյան համալսարանի գիտնականները, առաջինն առաջացած մոլորակը եղել է Յուպիտերը:

Տվյալ եզրահանգումն արվել է մի քանի մետեորիտների ուսումնասիրումից հետո, որոնք պարունակում են մոլիբդեն և վոլֆրամ: Նկատելով հսկայական տարբերություն նրանց քիմիական բաղադրության մեջ՝ գիտնականները վարկած են առաջ քաշել, որ տիեզերական մարմինները առաջացել են գազափոշային ամպի տարբեր դաշտերում, իսկ տարրերի ռադիոիզոտոպային ուսումնասիրությունն օգնել է հասկանալ, որ այդ երևույթը տեղի է ունեցել աստղային համակարգի կազմավորման սկզբնական փուլում: Միլիոնավոր տարիների ընթացքում դաշտերը հսկայական օբյեկտի գրավիտացիոն ազդեցության հետևանքով առանձնացել են միմյանցից: Այդ հսկայական օբյեկտն այն ժամանակ կարող էր լինել միայն Յուպիտերը:

Պարզ է դարձել, որ Յուպիտերը ձևավորվել է մեր աստղի ծննդից արդեն 1 մլն տարի առաջ: Այն ժամանակ Արեգակը գտնվում էր ընդամենը պրոտոաստղի կարգավիճակում, և նրա մեջ դեռ չէին սկսվել ջերմամիջուկային ռեակցիաները, որոնք լույս են տալիս կենդանի ողջ բնությանը:

Ահա մի քանի հետաքրքրաշարժ փաստեր ամենամեծ ու ամենահին մոլորակի՝ Յուպիտերի մասին:

1. Յուպիտեր մոլորակն անվանվել է հռոմեական դիցաբանության գլխավոր աստծու պատվին: Բառացի թարգմանված նշանակում է. «Օ՜, երկնքի հայր աստված»: Հունական դիցաբանությունում այն համապատասխանում էր Զևս աստծուն, ում այլ կերպ անվանում էին Դիոս:

2. Յուպիտերն արեգակնային համակարգի ամենակարճ օրեր ունեցող մոլորակն է: Այն իր առանցքի շուրջ մեկ ամբողջական պտույտը կատարում է 9 ժամ 55 րոպեում:

3. Արեգակի շուրջ Յուպիտերի մեկ պտույտը տևում է 11.86 երկրային տարի: Այս մոլորակը մի համաստեղությունից մյուսն է տեղափոխվում շուրջ մեկ ամսվա ընթացքում:

4. Յուպիտերն ունի մագնիսական ուժեղ դաշտ: Այս մոլորակի վրա Դուք կկշռեք 2,5 անգամ ավելի, քան Երկրի վրա: Յուպիտերի մագնիսական դաշտը 14 անգամ ավելի մեծ է Երկիր մոլորակից մագնիսական դաշտից:

5. Յուպիտերի զանգվածը կազմում է Արեգակի զանգվածի ընդամենը մեկ հազարերորդական մասը (0.1%), սակայն, միևնույն ժամանակ, այն 2,5 անգամ ավելի մեծ է մնացած բոլոր մոլորակների ընդհանուր զանգվածից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել