Լավ, ինչքա՞ն կարելի է հանդուրժել ժարգոնային բառապաշարն ու ռուսախառն, լեզվական ընդգծված աղավաղումներով հայերենը կամ կիսահայերենն ու կիսառուսերենը կառավարությունում, Ազգային ժողովում․․․ և անգամ հեռուստահաղորդումներում՝ հաղորդավարների մակարդակով, որոնք պետք է որ օրինակ ծառայեին մյուսներին իրենց հայեցի խոսելաձեւով․․․ Իրավական հաղորդում են վարում՝ վուլգար, գռեհիկ արտահայտություններով համեմված, ոչ գրագետ հայերենով, ,«ա»-երով, ժարգոնակույտով ու անգրագետ արտահայտություններով․․․ Ի վերջո, ինչքա՞ն կարելի է մարդկանց ականջները բռնության ենթարկել պետական մակարդակով, լեզվի տեսչությունը քնա՞ծ է, թե՞ պատանդ են վերցրել կամ փակել Անհուշ բերդում․․․ Չլինի՞ արդեն լուծարել են․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել