Tert.am-ը գրում է.

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման վայրի ընտրության կայունություն երբևէ չի եղել, որ ինչ-որ կոնկրետ մի տեղում կամ մի երկրում պետք է լինեն հանդիպումները, հետևաբար այս պարագայում Ժնևի ընտրությունը ոչ թե պատահական էր, այլ ուղղակի համանախագահների համատեղ որոշումն էր:

ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանն այս մասին ասել է «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-էվոլյուցիա» հաղորդման եթերում:

Ըստ նրա՝ Ժնևը եղել է ամենահարմար տարբերակներից մեկը, որովհետև ընդունող կողմն էլ պետք է ներգրավվածություն ունենա, համաձայնություն տա և այլն: Իսկ զուգահեռ գնացող տրամաբանությունն այն է, որ Շվեյցարիան հայտնի է նման ձևաչափերի հանդիպումների կազմակերպիչ, որպես տարաբնույթ կոնֆլիկտների միջնորդ: Եվ այն, որ Շվեյցարիայում է կայանում հանդիպումը, զարմանք չի հարուցում:

«Ապրիլյան պատերազմից հետո կարծես նախաձեռնությունը Ռուսաստանինն էր: Իրավիճակի հանդարտեցման նախաձեռնությունն այո, ՌԴ-ինն էր, որովհետև գլխավոր շտաբերի պետերով իրականացվեց հրադադարը, որից հետո տեղի ունեցած հանդիպումները՝ Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում, համանախագահության ընդհանրական աշխատանքի արդյունքն էին»,-ասել է Կարեն Բեքարյանը:

Նրա խոսքով՝ կարելի է պայմանական ասել, որ Սանկտ Պետերբուրգի հանդիպման հիմնական կազմակերպիչը ՌԴ-ն էր, Վիեննայի հանդիպման հիմնական կազմակերպիչը՝ Միացյալ Նահանգները: Ասել, որ եղել է միայն Ռուսաստանի նախաձեռնությունը, ըստ ԱԺ պատգամավորի, ճիշտ կամ կոռեկտ չէ:

«Գլխավոր շտաբի պետերով այդ հանդարտեցումից հետո համանախագահները շատ արագ միացան պրոցեսին: Միացյալ Նահանգներում տեղի ունեցած հանդիպումների, գագաթնաժողովների քանակը մեծ չէ: Ես կարծում եմ, որ դրա պատճառը շատ պարզ է՝ լոգիստիկան՝ հեռու գնալ, թե որևէ միջնորդ երկրում հանդիպել»,-պարզաբանել է Կարեն Բեքարյանը:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել