Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լեո Մեսսիի կինը՝ Անտոնելա Ռոկուցոն, հաստատել է, որ սպասում է երրորդ երեխայի ծննդին:

Արգենտինուհին Instagram-ի իր էջում լուսանկար է տեղադրել, որտեղ ամուսինները պատկերված են իրենց որդիների հետ միասին: Լուսանկարին կից Անտոնելան գրել է. «Հինգ հոգուց բաղկացած ընտանիք»:

Այժմ նրանք ունեն երկու որդի՝ 4-ամյա Տիագոն և 1-ամյա Մատեոն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել