Armsport.am-ը գրում է.

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Ռոնալդինյոն խոստովանել է, որ 2008 թվականին իր` կատալոնական ակումբից հեռանալը ոչ մի կերպ կապված չէ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում Խոսեպ Գվարդիոլայի նշանակման հետ.

«Ես պարզապես որոշեցի հեռանալ ակումբից, քանի որ ամեն ինչի հասել էի և նոր մարտահրավերների կարիք ունեի:

Գվարդիոլայի հետ մենք հիանալի հարաբերություններ ունեինք: Ճիշտ չէ, թե ես կորցրեցի կիրքը ֆուտբոլի հանդեպ: «Բարսայից» հետո ես շարունակում էի հաղթել:

«Աթլետիկո Մինեյրոյի» հետ նվաճեցի Լիբերտադորեսի Գավաթը, «Ֆլամենգոյում» 7 ամիս ընթանում էինք առանց պարտության, «Կերետարոյի» հետ նվաճեցի Մեքսիկայի Գավաթը: Ես ոչ մի բանի համար չեմ զղջում»,- Ռոնալդինյոյի խոսքերն է փոխանցում «Marca»-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել