Tert.am-ը գրում է.

Նոյեմբերի 5-ին Կապանում տեղի կունենան ՏԻՄ ընտրությունները։  Քաղաքապետի թեկնածուների թվում է նաև գործող քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, ինչի առնչությամբ Tert.am-ը զրուցել է նրա հետ:

-Պարո՛ն Հայրապետյան, Դուք գործող քաղաքապետն եք և կրկին առաջադրվել եք: Ինչո՞ւ եք առաջադրվել, և արդյոք Ձեր պաշտոնավարած ժամկետը բավարար չէ՞ր քաղաքի խնդիրները լուծելու համար:

- Վերջին ՏԻՄ ընտրություններից, երբ վերընտրվեցի, ընդամենը մեկ տարի է անցել, իսկ իմ պաշտոնավարման նախորդ շրջանում ՝ չորս տարում արած-չարածի մասին մանրամասն հաշվետվություններ, վերլուծականներ, համեմատություններ նախընտրական ծրագրի, համայնքի զարգացման քառամյա ծրագրի հետ ներկայացրել ենք անցած տարվա հոկտեմբերին: Պատկերը ցույց էր տալիս, որ ծրագրվածի մեծ մասն արվել էր: Իսկ երկրորդ ժամկետում՝ ընդամենը մեկ տարի հետո, իրագործածի մասին խոսելն առնվազն լուրջ չէ, որովհետև մեկ տարի առաջ ՏԻՄ ընտրություններին ներկայացվել էին երկարաժամկետ ծրագրեր՝ 5 տարվա կտրվածքով: Իսկ համայնքում խնդիրներ, բնականաբար, միշտ էլ կան, երբեք որևէ մեկը չի կարող ասել, թե բոլորը լուծվել են, և այլևս անելիք չկա։

- Դեռևս 2012-ի մայիսի սողանքի հետևանքով ճանապարհները քանդվել էին, վերանորոգվեցի՞ն, Կապանում ճանապարհային խնդիրներ կա՞ն:

- 2012-ի մայիսին սողանքի հետևանքով ճանապարհներ չէին քանդվել, այլ քաղաքում հեղեղումներ էին եղել, Վաչագան գետը հունից դուրս էր եկել, գետի վրայի՝ դեպի ափամերձ անհատական տներ տանող կամուրջներ էին քանդվել, տարածքներ վնասվել: Եվ թե՛ հետևանքները վերացնելու, թե՛ հետագայում գետի հունի բարձրացումը, հեղեղումների վտանգը կանխելու համար միջոցառումներ իրականացվեցին մի քանի փուլով՝ բոլորն էլ՝ «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ ֆինանսական աջակցությամբ: 

Նախ` գետի՝ մինչ քաղաք մտնող ամենավերին հատվածում կառուցվեց ջրավազան՝ արգելապատնեշով, որը կանխում է գետի մեջ հողազանգվածների, քարերի, բուսական և այլ բերվածքների թափանցումը: Այնուհետեւ գետի՝ հեղեղումներից տուժած տարածքում, հունի երկայնքով, որտեղ անհատական տներն են և որտեղ երբևէ հենապատ չի եղել, կառուցվեց 200 մետրից ավելի հենապատ /62 մլն/: Ինչպես նաև 2015-ին գետի հունի հիմնական 920 մետր հատվածը, որն անցնում է քաղաքի միջով, հիմնովին մաքրվեց ու բարեկարգվեց: Իսկ ճանապարհային խնդիրներ միշտ էլ եղել են, պարբերաբար նորոգվում են և դեռ էլի կան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել