Panorama.am-ը գրում է.

Հոկտեմբերի 13-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Բյուրոն կոչ է արել Ադրբեջանի քաղբանտարկյալԻլգար Մամմադովի գործը   հնարավորինս շուտ հետ ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ հարցով, թե արդյոք Ադրբեջանը չի կատարել ՄԻԵԴ դատավճիռը:

Բյուրոն, Ադրբեջանի կողմից  «Մամմադովն ընդդեմ Ադրբեջանի» ՄԻԵԴ վճռի շարունակական չկատարման պատճառով, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կողմերին՝ ԵԽ անդամ երկրներին, կոչ է անում հնարավորինս շուտ Ադրբեջանի նկատմամբ կիրառել Կոնվենցիայի 46.4 հոդվածը:

Այսպիսով ԵԽԽՎ իր աջակցությունն է հայտնում Եվրոպայի խորհրդի մյուս կանոնանդրական մարմնի՝ Նախարարների կոմիտեի որոշմանը,  ով մինչև հոկտեմբերի 25-ը ժամանակ է տվել Ադրբեջանին, նախքան Կոնվենցիայի նշված հոդվածով ընթացակարգը սկսելը: Իսկ այդ ընթացակարգի մեկնարկը կարող է նշանակել ԵԽ-ին Ադրբեջանի անդամակցության կասեցման սկիզբ: Ճիշտ է, այս փուլում քիչ հավանական է, որ Ադրբեջանի անդամակցության հարցը դրվի, բայց ԵԽ երկու հիմնական մարմինների կողմից նման հեռանկարի քննարկումն անգամ արդեն իսկ աննախադեպ է:

Տպավորությունն այն է, որ ԵԽ-ում Ադրբեջանի հետ կապված կոռուպցիոն սկանդալների ֆոնին այդ երկրի կողմից մարդու իրավունքների շարունակական ոտնահարումները բերել են մի իրավիճակի, երբ հասունացել է կտրուկ որոշումների ընդունման պահը:

Հետաքրքրականն այն է, որ ԵԽ խորհդարանական վեհաժողովը, որը նախկինում ավելի մեղմ էր վերաբերվում Ադրբեջանին, սկսել է հանդես գալ ավելի արմատական դիրքերից: Հիշենք միայն 2013թ. Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ Շտրասերի հայտնի զեկույցը, որը քվեարկությամբ մերժվեց ԵԽԽՎ-ում կամ Ադրբեջանի տարատեսակ ընտրություններին ԵԽԽՎ տված դրական գնահատականները, որոնց անգամ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հրաժավում էր դիտորդական առաքելություն ուղարկել: Ի հակադրություն սրա, այս տարվա աշնանային նստաշրջանում ընդունվեց երկու քննադատական բանաձև և Բյուրոյի նշված հայտարարությունը:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել