Հիսուս ասում է.
- Որևէ սրբություն շներին մի՛ տվեք, ձեր մարգարիտներն էլ խոզերի առաջ մի՛ գցեք, որպեսզի չլինի թե դրանք կոխոտեն և դառնալով ձեզ վրա հարձակվեն։
- Խնդրեցե՛ք Աստծուց, և նա կտա ձեզ, փնտրեցե՛ք և կգտնե՛ք, բախեցե՛ք, և կբացվի ձեր առաջ. որովհետև խնդրողը պիտի ստանա, փնտրողը պիտի գտնի, և բախողի առջև պիտի բացվի դուռը։ Ձեր մեջ կա՞ մի հայր, որի որդին եթե հաց ուզի, նա քար տա նրան, կամ ձուկ խնդրի, և նա օձ տա նրան։ Արդ, եթե դուք, որ չար եք, գիտեք ձեր զավակներին բարի պարգևներ տալ, ապա ձեր երկնավոր Հայրը որքան ավելի լավ պարգևներ կտա նրանց, որոնք դիմում են իրեն։
Այն, ինչ ուզում եք, որ մարդիկ ձեզ անեն, նույնը դո՛ւք արեք նրանց։
(Մատթեոսի ավետարան 7:6-12)
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ruben.zargaryan/posts/1879205552106548
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել