Operativ.am-ը գրում է․

Հայտնի պլաստիկ վիրաբույժ Հայկ Բաբայանը համեմատել է մոդել Վիկտորյա Լոպիրյովայի՝ Նիկոլայ Բասկովի հարսնացուի տարբեր ժամանակների լուսանկարները և ասել, թե որտեղ են տեսանելի բժշկի ձեռքերը։

Մասնագետի խոսքով՝ քթի ծայրն ու սուր այտոսկրերը վիրաբուժական պրոֆիլի մասնագետների աշխատանքի արդյունք են, իսկ մնացած բոլորը՝ կոսմետոլոգների, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։

Ռինոպլաստիկայից բացի, նկատելի են այտերի շրջանի ճարպաշերտերի հեռացման հետքեր։ Վիկտորյան միշտ էլ թմբլիկ այտեր է ունեցել,սակայն վերջին շրջանում այտոսկրերի հատվածը սրվել է։ Բացի այդ նա ատամնաշարը գեղեցկացրել է վինիրային շապիկների օգնությամբ։

Մնացած ամեն ինչ դեմքի ու մարմնի ոչ վիրաբուժական բնույթի խնամքի արդյունք է, ասել է վիրաբույժը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել