Panorama.am-ը գրում է.

Մատաղի գառ գտնելն այս օրերին Հայաստանում դժվար բան է: Ոչխարի հոտեր ունեցող եզդիներն ասում են՝ գառներն արդեն վաճառված են, մի քանի օրից  իրանցի գնորդները կտանեն նրանց:

«Եզդիների ազգային միություն» հ/կ նախագահ Ազիզ Թամոյանը Panorama.am-ի  հետ զրույցում նշեց, որ իր ազգակիցները նախ սկսել են շատ արտագաղթել, ապա քիչ ոչխար պահել:

«Շատերը գնում են Հայաստանից: Ունեցած-չունեցածը վաճառում են ու գնում»,-ասաց Թամոյանը:

Նրա խոսքով, եթե անցած տարի մեկ գառը վաճառվում էր մոտ 30-35 հազար դրամով,  ապա հիմա մի գառի գինը 45-50 հազար է:

«Մի բան որ չի լինում, թանկ է: Իրանցիները հավաքեցին տարան, նաև  արաբական երկրներ տարան»,-ասաց Թամոյանը:

Արագածոտնի մարզի եզդիաբնակ Ջամշլուի գյուղապետ Միրազմ Ուռուսյանը Panorama.am-ին ասաց, որ իրենց համայնքում բնակիչները քիչ են պահում՝ առավելագույնը 50 հատ: Եղանակային պայմանների հետևանքով այստեղ անասուն պահելը եկամտաբեր չէ, 7-8 ամիս դաշտերում խոտ չի լինում, մեծ քանակությամբ անասնակեր է պետք:

Չնայած դրան, այս համայնքում էլ խոշոր ու մանր եղջերավոր կենդանիների թիվը նվազել է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել