Կորեայից 23-ամյա ուսանողուհի Հո Վոն Կիմը մահացել է բրիտանական Սեվեն-Սիսթերս հայտնի կավճային ժայռերի շրջանում ֆոտոսեսիայի ժամանակ։ Խնդրելով անծանոթին նկարահարել իրեն՝ նա սկսել է ցատկել, սակայն ինչ-որ պահի սայթաքել ու ընկել է 60 մետր բարձրությունից։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Իրավապահները կոչ են անում մարդկանց հեռու մնալ ժայռերի ծայրերից։
«Դա անհավանական տխուր դեպք է, որը պատճառ է դարձել շատ մատղաշ կյանքի անհարկի կորստի»,-հայտարարել է ավագ քննիչ Իսթբորն Ալան Քրեյզը։
Նա հավելել է, որ դրանից մեկ օր առաջ ուժգին քարաթափում էր տեղի ունեցել նույն շրջանում, ինչի հետևանքով ժայռի եզրային որոշ հատվածներ կարող էին լինել շատ անկայուն։
Այժմ տեղի իշխանությունները վճռում են տարբեր լեզուներով նախազգուշացնող նշաններ տեղադրելու հարցը, որպեսզի զբոսաշրջիկները զգուշություն պահպանեն և շատ չմոտենան եզրագծերին։