Tert.am-ը գրում է.

«Երկիր Ծիրանի» կուսակցությունն այսօր ասուլիս էր հրավիրել ամփոփ ներկայացնելու համահայկական, համազգային ընդվզման քարոզարշավի իրազեկման նախնական փուլը և ապագա գործողությունները:

Կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, թե նախապատրաստում են ցանցային պայքար սկսել, որպեսզի խոցելի չլինեն: Ըստ նրա` շրջելով հայաստանյան գյուղերով ու քաղաքներով, երիտասարդների մեջ գտել են համախոհներ, այնուհետև երկրորդ փուլով կաշխատեն այդ  երիտասարդների հետ, ովքեր համամիտ են իրենց կողմից առաջարկված քաղաքական համակարգին: Երրորդ փուլով նախատեսում են համացանցային քարոզարշավ իրականացնել:

«Ցանցային երրորդ փուլն իր մեջ ներառելու է նաև շրջագայությունը հայ օջախներով, ցանցը հաստատելու ենք և  պայքարը տանելու ցանցային միջոցներով, քանի որ այս քաղաքական պայմաններում հեշտ է ձախողել սկսած գործը,  և խմբին կամ անձին ճնշելու փորձից ելնելով և նախորդ փորձերը վերլուծելով, պետք է լինի ցանցային պայքար, որ չլինի մեկ առաջնորդ կամ առաջնորդող խումբ: Հայաշատ քաղաքներում ևս պետք է լինեն ընդվզման գործընթացներ բողոքներ, որ չեն ճանաչում այս ապօրինի իշխանությանը, հայտ են ներկայացնում նոր քաղաքական համակարգի»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե այսինքն՝ բուն ընդվզման գործողությունները կարող են բավական երկար ժամանակ հետաձգվել, մինչև ցանցի ստեղծումը, Փոստանջյանը պատասխանեց. «Մի քանի հարյուր տարի չենք յուրացրել ազատական արժեքները և չեմ կարծում, որ շատ երկարաժամկետ լինի, այդուհանդերձ պարտավոր ենք գաղափարները ներկայացնել և որպես ազգ ներկայացնել պատմական քաղաքական հայտ: Իհարկե, ուշացել եք, բայց չի նշանակում, որ չենք կարողանալու ներկայացնել մեր ծրագրերն ու իրականացնել դրանք»,-ասաց նա:  

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել