Բոլորս էլ գիտենք, որ միևնույն ապրանքը տարբեր երկրներում կարող է տարբեր գին ունենալ։ Օրինակ՝ այն երկրներում, ուր կյանքն ու ապրուստը մատչելի են, 1 դոլարով կարելի է գնել 2-3 կգ կարտոֆիլ, իսկ առավել թանկարժեք երկրում՝ ընդամենը մեկ կարկանդակ։
Ահա ձեզ ենք ներկայացնում, թե աշխարհի տարբեր երկրներում ինչ է հնարավոր գնել 1 ԱՄՆ դոլարով։ Իսկ ձեր կարծիքով Հայաստանում ի՞նչ կարող ենք գնել 1 դոլարով։
Ինդոնեզիա․ բուբուր այամ՝ ինդոնեզական ավանդական նախաճաշ
Ճապոնիա․ մեկ հատ Սնիկերս
Տանզանիա․ չիփսի մայայի՝ կարտոֆիլով ձվածեղ
ԱՄՆ․ մեկ կտոր պիցցա
Եգիպտոս․ միջին չափի Կոշարի՝ եգիպտական ավանդական ուտեստ
Պերու․ Աջի դե Գալինա՝ հավի մսով և հավկիթով ուտեստ
Նեպալ․ 10 հատ Մոմո խմորագնդիկ
Հոնկոնգ․ մեկ շիշ կամ տարա Կոկա-կոլա
Միացյալ Թագավորություն․ մեկ հատ հաց
Հունգարիա․ Կուրտոսկալակս կոչվող քաղցրավենիք
Հարավային Կորեա․ բանջարեղենային ռուլետներ
Դուբայ, ԱՄԷ․ շաուրմա
Ռուսաստան․ 2 կգ կարտոֆիլ
Ֆրանսիա․ մեկ բագետ
Կանադա․ մեկ կապ հազարի թերթիկներ
Հյուսիսային Կորեա․ մեկ շիշ կաթ
Չեխիա․ մեկ բաժակ գարեջուր
Իտալիա․ մեկ բաժակ էսպրեսսո
Հնդկաստան. մեկ լիարժեք ընթրիք՝ բաղկացած տարբեր տեսակի ուտելիքներից և նաան կոչվող հացից