««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վերջերս բավականին լարվել են Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի և Արցախի իշխանությունների, մասնավորապես՝ նախագահ Բակո Սահակյանի հարաբերությունները: Հիշեցնենք, որ Բալասանյանը, ով Արցախի նախագահական նախորդ ընտրություններում Բակո Սահակյանի մրցակիցն էր, վերջերս տված իր հարցազրույցներից մեկում չէր բացառել, որ իր թեկնածությունը կառաջադրի 2020 թվականին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններում: Մեր տեղեկություններով՝ իշխանությունների և Բալասանյանի հակասության պատճառը վերջինիս ազատ գործելու հնարավորությունը սահմանափակելն է: Բալասանյանն էլ իր ամբիցիաներից ելնելով՝ չի ցանկանում լինել ենթարկվողի կարգավիճակում ու իր կանոններն է սահմանում: Մեր աղբյուրը չի բացառում նաև, որ առաջիկայում վերջինս կարող է պաշտոնանկ արվել»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: