Tert.am-ը գրում է.

ՀՀ-ում դատավորները ոչ միայն նյութական, այլ նաև քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն իրենց կայացրած սխալ վճիռների համար: 

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը՝ անդրադառնալով արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի այն հայտարարությանը, որ անթույլատրելի է, որ Եվրոպական դատարանի որոշումների համար տեղացի դատավորներն էլ պատասխանատվություն կրեն։ 

«Միանշանակ դատավորները պետք է պատասխանատու լինեն. այն, որ իրենք պատասխանատու չեն իրենց կայացրած ապօրինի որոշումների համար, հենց հանգեցնում է նրան, որ խախտումները կրկնվեն: Եթե ուսումնասիրելու լինենք, կտեսնենք, որ միևնույն դատավորների կայացրած դատական ակտերի պատճառով ՄԻԵԴ-ը մի քանի խախտում է ճանաչել, և պետությունը դրա համար պատասխանատվություն է կրում»,-ասաց Լուսինե Սահակյանը՝ հավելելով, որ եթե դատավորները պատասխանատվության ենթարկվեն, ապա կբացառվեն նրա կողմից խախտումների կրկնությունները: 

Հարցին, թե եթե նախարարն ասում է, որ պատասխանատվությունը դատավորները չպետք է կրեն, այդ դեպքում ինչպե՞ս շտկել իրավիճակը, ի՞նչ մեխանիզմներ կան, Սահակյանն ասաց, որ ինքն այլ մեխանիզմներ չի տեսնում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել