Կիսամարաթոնի անցկացմամբ պայմանավորված՝ հոկտեմբերի 15-ին՝ առավոտյան ժամը 07:00-ից մինչև 13:30-ը, մայրաքաղաքի որոշ հատվածներում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը:

Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Ժամը 07:00-ից տրանսպորտային միջոցների համար նշված ժամանակահատվածում փակ կլինի մասնավորապես Վ. Սարգսյան փողոցի` Ստ. Շահումյանի անվ. հրապարակից Հանրապետության հրապարակն ընկած հատվածը:

Ժամը 08:00-ից փակ կլինի Հրազդանի կիրճի` Ուրուգվայի հրապարակից մինչև Դավթաշենի կամուրջն ընկած հատվածը:

Ժամը 08:30-ից փակ կլինեն Ստ. Շահումյանի անվ. հրապարակը, Վազգեն Սարգսյան փողոցը, Հանրապետության հրապարակը, Նալբանդյան, Վարդանանց, Ալեք Մանուկյան, Իսահակյան, Թամանյան, Մոսկովյան, Սարյան, Լեոյի, Պարոնյան փողոցները, Հրազդանի կիրճը, Աթենքի փողոցը, Հաղթանակի կամուրջը, Մ. Մաշտոցի պողոտայի` Հաղթանակի կամրջից Գր. Լուսավորչի փողոցն ընկած հատվածը, Գր. Լուսավորչի, Բեյրութի, Աբովյան փողոցի` Պուշկինի փողոցի և Հանրապետության հրապարակն ընկած հատվածը, Պուշկինի, Նալբանդյան փողոցները և Սախարովի հրապարակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել