Wnews.am-ը գրում է.

«Միսս Արմենիա» հհ-ի գեղեցկության մրցույթի հաղթող Լիլի Սարգսյանը նոր թագ ունի. շքեղ թագը նրան ուղարկել են Ֆրանսիայից։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց «Միսս Արմենիա» հհ-ի նախագահ  Գոհար Հարությունյանը:
Ինչպես հայտնի է, «Միսս Արմենիա» հհ-ի կազմակերպած գեղեցկության մրցույթից հետո Artyom’s ոսկերչական ընկերությունը, որը պատրաստել էր թագը, հետ էր վերցրել այն՝ պատճառաբանելով, որ մրցույթի կազմակերպիչները բավարար կերպով չեն ապահովել իրենց գովազդը։
Նկատենք, որ Artyoms-ի գովազդը տեղադրված էր մրցույթի գովազդային մեծ վահանակներում, հրավիրատոմսերի, բուկլետների վրա։ Բացի այդ, նախքան շոուն թագը տեղադրված էր օպերայի մուտքի մոտ. ոսկերչական ընկերության լոգոտիպով պաստառի կողքին՝ գրավելով բոլոր հրավիրվածների ուշադրությունը։ Ըստ պայմանավորվածության, ոսկերչական ընկերության անունը պիտի հնչեցվեր նաեւ բեմից՝ շոուի ժամանակ, սակայն սցենարական վրիպման պատճառով, նրանց անունը չէր հնչել, ինչն էլ զայրացրել էր ընկերության տնօրինությանը, ովքեր շոուի ավարտից անմիջապես հետո հետ էին պահանջել թագը՝ հանելով այն 17-ամյա գեղեցկուհու գլխից։ Թեպետ, շոուից անմիջապես հետո  «Միսս Արմենիա»-ի կազմակերպիչները  առաջարկում էին վճարել թագի դիմաց, սակայն ոսկերչական ընկերության տնօրենը մերժում էր այդ առաջարկը։
Միջադեպը լայն արձագանք ստացավ լրատվամիջոցներում եւ Artyom’s-ը փորձեց հնարավորինս օգտվեց ստեղծված իրավիճակից: Հարցազրույցներ, մամուլի հաղորդագրություն. Artyom’s–ի կողմից տարածվում էր  տեղեկատվություն, թե «Միսս Արմենիա» համահայկական հիմնադրամն է ետ տվել թագը:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել