Մինչդեռ Բրեդ Փիթը նոր կինոհարթակներ է նվաճում՝ նկարահանվելով ֆանտաստիկ թրիլերում, Անջելիա Ջոլին նոր հորիզոններ է բացում։ Օրերս հայտնի է դարձել, որ նա թողարկում է իր անվան ներքո զարդերի նոր հավաքածու։ Ոսկերիչ Ռոբերտ Պրոկոպի հետ Ջոլին ու Փիթը համագործակցել են դեռևս 2009 թվականին, այդ ժամանակ Բրեդն ամուսնական մատանի էր պատվիրել ապագա կնոջ համար։

Զարդն այնքան էր դուր եկել Անջելինային, որ նա երկու տարի անց պայմանագիր էր կնքել Ռոբերտի հետ համագործակցության վերաբերալ։ Իր հավաքածուն Ռոբերտն անվանել էր Ջոլիի պատվին, իսկ հոլիվուդյան զույգի երկրպագուները հաճույքով գնել են զարդերը։

Այժմ դերասանուհին որոշել է վերականգնել ոսկերչական գործունեությունը։ Վերջերս Ռոբերտը ստեղծել է 888 կարատ քաշով վզնոց։ Զարդն արժի 5 մլն դոլար։ Զարդը ստացել է «Ջոլիի աստղ» անվանումը և կներկայացվի Style of Jolie հավաքածուից այլ զարդերի հետ։ Դրանց վաճառքից ստացված միջոցների մի մասը կուղղվի բարեգործությանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել