Հարավային Կորեայի ռազմական մասնագետները մշակում են հատուկ ոչ մահացու զենք իրենց հյուսիսային հարևանի դեմ: Սեուլի Պաշտպանական զարգացման հարցերով գործակալությունը (ADD) տեխնոլոգիա է ձեռք բերել գրաֆիտային ռումբեր հավաքելու համար: Դրանք կարող են խոշորամասշտաբ մարտական գործողություններ սկսվելու դեպքում ոչնչացնել Հյուսիսային Կորեայի էներգետիկ համակարգը: Այս մասին հայտնում է Jane’s 360-ը:

Որպես կանոն, գրաֆիտային ռումբը կասետային զենք է, որն ակտիվանում է էլեկտրակայանների և տրանսֆորմատորների վրա: Այն կարճ միացում է առաջացնում և շարքից հանում էլեկտրակայանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել