Հայտնի երգիչ Ֆիլիպ Կիրկորովի հայրը՝ Պետրոսը, առաջին անգամ պատմել է իր որդու հիվանդության մասին, որից ազատվելու հարցում օգնել է հանրահայտ Վանգան։ Պետրոսը խոստովանել է, որ որդին մանուկ հասակում շատ թույլ է եղել, և եթե Վանգայի օգնությունը չլիներ, հայտնի չէ, թե ինչ տեղի կունենար։ Այս մասին հայտնում է rusdialog.ru-ն՝ նշելով, որ Կիրկորովի հայրն այդ մասին պատմել է «Իրականում» հեռուստաշոուի ընթացքում։
Պետրոսը պատմել է, որ հայտնի Վանգայի մոտ եղել է երեք անգամ։ Առաջին անգամ նա այցելել է նրան Պետրիչ քաղաքում, որտեղ ստուգել է գուշակության հնարավորությունները։ Նա նոր ծանոթացած աղջկա հետ ձևացել է նշանադրված, սակայն Վանգան նրանց ներս չի թողել՝ ասելով. «Դուք եկել եք խաբեությամբ»։ Երկրորդ այցը Պետրոսի համար ավելի հաջող է եղել։ Հանրահայտ կինը նրան ասել է միջոց, թե ինչպես ազատվի ոտքի տանջող ցավից։ Խնդիրը կարգավորվեց, սակայն շուտով 10-ամյա Ֆիլիպի մոտ ստամոքսի ծանր հիվանդություն սկսվեց, որը բժիշկներն ի զորու չէին բուժել։ Այդ ժամանակ Պետրոսը կրկին դիմեց Վանգային։ Վերջինս խորհուրդ տվեց ձիթապտղի յուղով չիչխան օգտագործել։ Վանգայի խորհրդով հիվանդությունը հեռացել է Ֆիլիպից։