Երբեմն մարդու գեղեցկությունը արտահայտվում է ո՛չ քթի ճիշտ տեղադրվածությամբ , ո՛չ դիմագծերի փայլուն կառուցվածքով , ո՛չ էլ ձայնով ... Մարդու գեղեցկությունը ցույց են տալիս նրա աչքերն ու ինքը ամբողջովին ... Բրուդին այն միակ ու անկրկնելին է , ով չունի որպես այդպիսին գեղեցիկ տեսք , բայց ունի մի շատ կարևոր գեղեցկություն ՝ իր աչքերը ... Աշխարհի ամենագեղեցիկ աչքերը , որոնցով էլ նա դառնում է միակ ու անգերազանցելին .. Իսկ երբ դրան գումարվում է նրա տաղանդը ... Տաղանդ , որը անգերազանցելի է ...  Նրա յուրաքանչյուր ժեստը , դեմքի արտահայտությունը , բառը տաղանդի յուրահատուկ արտացոլում է ... Շնորհավոր ԷԴՐԻԵՆ .... Աշխարհի լավագույն ,ամենագեղեցիկ ամենա - ամենատաղանդավոր ԴԵՐԱՍԱՆ  ♥
 Պարզապես կարելի է հպարտ լինել , որ կարողանում ենք դիտել նրա ֆիլմերը ու զգալ ,թե ինչպես է նա ապրում իր դերը և մեզ իր հետ տանում դեպի այդ աշխարհը ... Էդրիեն Բրոուդին լավագույնն է ,և դա ապացուցում են իր բոլոր ֆիլմերն անխտիր , նույնիսկ էպիզոդիկ դերերը նա պատվով է կատարում ... Իսկ գլխավոր դերերն  , անխոս , նրան դարձնում են  իր ժամանակի մեջ լավագույնը  ^_^   Նրա կերտած դաշնակահրը լավագույն դերն է , որ ես երբևէ տեսել եմ ...  Շնորհակալություն , Էդրիե՛ն քո հանճարեղության համար ... Շնորհավոր  ^_^ ♥


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել