panorama.am-ը գրում է.

«France Football» հեղինակավոր պարբերականը հրապարակել է «Ոսկե գնդակի» բոլոր՝ 30 հավակնորդների անունները:

Հավակնորդների թվում են նաև Լիոնել Մեսսին («Բարսելոն», Արգենտինայի հավաքական), Քրիշտիանու Ռոնալդուն («Ռեալ», Պորտուգալիայի հավաքական), ովքեր ամբողջ պատմության ընթացքում ամենաշատն են արժանացել «Ոսկե գնդակի»՝ Մսսին հինգ անգամ, Ռոնալդուն՝ չորս:

Մյուս հավակնորդներն են՝ Նեյմար («Բարսելոն»/ՊՍԺ, Բրազիլիայի հավաքական), Լուկա Մոդրիչ («Ռեալ», Խորվաթիայի հավաքական), Պաուլո Դիբալա («Յուվենթուս», Արգենտինայի հավաքական), Մարսելո («Ռեալ», Բրազիլիայի հավաքական), Նգոլո Կանտե («Չելսի», Ֆրանսիայի հավաքական), Լուիս Սուարես («Բարսելոն», Ուրուգվայի հավաքական), Սերխիո Ռամոս («Ռեալ», Իսպանիայի հավաքական), Յան Օբլակ («Ատլետիկո», Սլովենիայի հավաքական), Ֆելիպե Կոուտինյո («Լիվերպուլ», Բրազիլիայի հավաքական), Դրիս Մերթենս («Նապոլի», Բելգիայի հավաքական), Քևին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի», Բելգիայի հավաքական), Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա», Լեհաստանի հավաքական), Դավիդ դե Խեա («Մանչեսթեր Յունայթեդ», Իսպանիայի հավաքական), Հարրի Քեյն («Տոտենհեմ», Անգլիայի հավաքական), Էդին Ջեկո («Ռոմա», Բոսնիա և Հերցեգովինայի հավաքական), Սադիո Մանե («Լիվերպուլ», Սենեգալի հավաքական), Ջանլուիջի Բուֆոն («Յուվենթուս», Իտալիայի հավաքական), Տոնի Կրոս («Ռեալ», Գերմանիայի հավաքական), Անտուան Գրիզման («Ատլետիկո», Ֆրանսիայի հավաքական), Ռադամել Ֆալկաո («Մոնակո», Կոլումբիայի հավաքական), Պիեռ-Էմերիկ Օբամեյանգ («Բորուսիա» Դ., Գաբոնի հավաքական), Էդինսոն Կավանի (ՊՍԺ, Ուրուգվայի հավաքական), Մաթս Հյումելս («Բավարիա», Գերմանիայի հավաքական), Կարիմ Բենզեմա («Ռեալ», Ֆրանսիայի հավաքական), Էդեն Ազար («Չելսի», Բելգիայի հավաքական), Լեոնարդո Բոնուչի (Յուվենթուս»/«Միլան», Իտալիայի հավաքական), Իսկո («Ռեալ», Իսպանիայի հավաքական), Կիլիան Մբապե («Մոնակո»/ՊՍԺ, Ֆրանսիայի հավաքական):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել