Operativ.am-ը գրում է․

Լիտվացի հնէաբանները երկրում հայտնաբերել են ամրոց, որն այրվել է խաչակիրների պաշարման ժամանակ 1336 թվականին: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով «BaltNews.lt»-ին:

«Պեղումների նպատակն ի սկզբանե բավականին համեստ էր՝ տեսնել, թե որ ժամանակաշրջանին են պատկանում սայլակը և ինչ-որ վկայություններ գտնել, որոնք կկարողանային հաստատել կամ հերքել այնտեղ մասսայական ինքնասպանությունների առկայության հիպոթեզը: Իսկ հիմա մենք այստեղ գտնում ենք ամբողջովին այրված, սակայն բավականին լավ պահպանված ամրոց: Հավանաբար այն 14-րդ դարի է»,- նշել է գիտական աշխատող Հինտաուտաս Զաբելան:

Նա հավելել է, որ ամրոցի մասունքները հայտնաբերվել են մեկ մետր խորության վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել