Tert.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է թուրք-ամերիկյան հարաբերություններում ստեղծված նոր ճգնաժամն ու ԱՄՆ կողմից Թուրքիայի քաղաքացիների համար վիզաների անժամկետ չեղարկումն անվանել «տխրեցնող»: 

Ինչպես գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը, Էրդողանը շեշտել է, որ ի պատասխան ԱՄՆ-ի այս քայլի` Թուրքիան գործել է օրենքի շրջանակներում և ձեռնարկել պատասխան քայլ:

«Ամենից առաջ տեղի ունեցածն ինձ համար շատ տխրեցնող է: Այսինքն՝ այն, որ Անկարայում ԱՄՆ դեսպանը նման բան է որոշում ու գործի դնում այն՝ տխրեցնող փաստ է: Երբ մեր արտգործնախարարը հայտնեց ինձ լուրը, առաջին բանը, որ ասացի՝ «Թուրքիան օրենքի պետություն է»: Մենք օրենքով գործող պետություն ենք, մենք ցեղ չենք, ոչ էլ ցեղային պետություն: Այն պահին, երբ ամերիկյան կողմը կատարել է նման հայտարարություն, մենք էլ համապատասխանաբար նույն հայտարարությունն ուղղել ենք նրանց կողմին», - ասել է Էրդողանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել