168.am-ը գրում է.

Եվրասիական տնտեսական միության չինովնիկների աստղաբաշխական աշխատավարձերը տարեցտարի բարձրացվում են: ԵԱՏՄ անդամ պետությունների վերահսկիչ պալատների կողմից միության բյուջեի համատեղ ուսումնասիրության հաշվետվությունից երևում է, որ ԵԱՏՄ մոտ 7.7 մլրդ ռուսական ռուբլի ընդհանուր բյուջեի շուրջ կեսն աշխատավարձերն են`3.3 մլրդ: Աշխատակիցների վարձատրության համար հատկացվող գումարը 2016թ. համեմատ աճել է 22%-ով, իսկ 2015թ. համեմատ` 28%-ով:

Հիշեցնենք, որ ԵԱՏՄ տնտեսական հանձնաժողովում նախարարի կարգավիճակ ունեցող ՀՀ ներկայացուցիչները դեռ 2015թ. ստանում էին ամսական 12 հազար դոլար աշխատավարձ` չհաշված անվճար հատկացվող բնակարաններն ու մեքենաները:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել