Tert.am-ը գրում է.

Ադրբեջանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը հնարավոր չէ: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների հարցերով ռուսաստանցի փորձագետ Ստանիսլավ Տարասովը՝ խոսելով այն մասին, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը հայտարարել է, որ եթե Կովկասում խաղաղություն են ուզում, ողջ Կովկասը պետք է ինտեգրել ԵԱՏՄ-ին:

Ըստ Տարասովի` Գլազևը նկատի է ունեցել, որ ԵԱՏՄ անդամ պետք է դառնան և՛ Ղարաբաղը, և՛ Ադրբեջանը, որպեսզի հակամարտությունը կարգավորվի, սակայն, ըստ նրա, սա ընդամենը կարծիք է և քիչ հավանական է, որ իրականություն դառնա:

«Գլազևը, հավանաբար, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընդհանուր տեսլական է առաջ քաշել: Որևէ մեկը` այդ թվում Գլազևը, կոնկրետ չգիտեն, թե հստակ ինչպես կարելի է լուծել հակամարտությունը: Եթե անգամ այդ ամբողջ տարածքը մինչև Արաքս մտնի Եվրասիական տնտեսական միություն, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն այլևս նախկինը չի լինի, ԼՂ-ն չի կարող մտնել Ադրբեջանի կազմ: Այլ հարց է, որ Ղարաբաղը կարող է ԵԱՏՄ անդամ դառնալ` որպես առանձին պետություն կամ Հայաստանի կազմում, բայց Ադրբեջանը դժվար թե համակերպվի դրա հետ»,- ասաց Ստանիսլավ Տարասովը:

Ռուսաստանցի քաղաքագետն ասաց, որ եթե Ադրբեջանը դառնա ԵԱՏՄ անդամ, ապա թե՛ միության, թե՛ Ադրբեջանի համար շահավետ կլինի, բայց ինտեգրացիան ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական հարց է:

Դիտարկմանը` եթե անգամ Ղարաբաղն ու Ադրբեջանը մտնեն ԵԱՏՄ, ի՞նչ է՝ Ադրբեջանը դադարելո՞ւ է խախտել հրադադարի ռեժիմը, Ստանիսլավ Տարասովն արձագանքեց, որ շփման գծում բարդություններ լինելու են, որովհետև Մերձավոր Արևելքում  փոփոխություններ են տեղի ունենում, ուժային դասավորվածությունը փոխվում է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել