Tert.am-ը գրում է.

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը:

Հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ ունի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ծրագրվող հանդիպումից, Իվան Վոլինկինը պատասխանեց, որ Ռուսաստանը, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահներից մեկը, բնականաբար, հետաքրքրված է նրանում, որ բանակցությունները հաջողության հանգեցնեն, որ հակամարտությունը կարգավորվի խաղաղ ճանապարհով:

«Հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա: Ռազմական ճանապարհով հնարավոր չէ կարգավորել այս հարցը, ուժի կիրառումը կհանգեցնի նոր զոհերի ու կբարդացնի հակամարտության կարգավորման գործընթացը: Այնպես որ, կարծում եմ,  հակամարտությունը պիտի կարգավորվի բանակցային սեղանի շուրջ»,- ասաց Հայաստանում ՌԴ դեսպանը:

Վոլինկինն ասաց, որ Ռուսաստանն աջակցում է բոլոր այն ձևաչափերին, որոնք կհանգեցնեն հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ ու քննարկումներ անցկացնելուն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել