Մելբուռնի համալսարանի գիտնականները ներկայացրել են Նիդերլանդների ավելի քան 2 մլն ամուսնական զույգերի ամուսնությունների և ամուսնալուծությունների վերաբերյալ հետազոտության արդյունքները։ Հետազոտությունն անցկացվել է 1995–2015 թթ.։

Հետազոտության ընթացում ի հայտ է բերվել օրինաչափություն, համաձայն որի՝ ամուսնալուծությունների թիվն աճում է, երբ երեխան թևակոխում է դեռահասության տարիք։

Ընդ որում՝ ամուսնալուծության ռիսկն էլ ավելի է աճում, եթե ընտանիքում դաստիարակում են 13-18 տարեկան աղջիկների։ Սոցիոլոգների տվյալներով՝ ապահարզանի գործընթացների պիկը բաժին է ընկնում 15-ամյա աղջիկներին, այդ տարիքում զույգի բաժանության հավանականությունը 8.8 տոկոսով ավելի է, քան նույն տարիքի տղա ունեցող ընտանիքներում։

Ամուսնալուծությունների ցուցանիշն ավելի է բարձրանում, եթե հայրը դաստիարակվել է առանց քրոջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել