Հոգեբանության բրիտանական ինստիտուտի գիտնականները հետազոտություն են անցկացրել 3000 զույգերի շրջանում և պարզել, որ օրական մինչև 8 փոքր վեճը (տարեկան մոտ 2500) զույգերի հարաբերություններում հանդիսանում է օպտիմալ և չի վնասում նրանց հարաբերություններին։ Սակայն գլխավորն այն է, որ զույգը փոխզիջում գտնի։

Գիտնականները հայտնում են, որ ամենից շատ վիճում են իտալացի զույգերը, սակայն Եվրոպայում նրանց շրջանում ամուսնալուծությունների տոկոսն ամենացածրն է։

Հարցման տվյալներից պարզ է դառնում, որ ամենից շատ զույգերը վիճում են դիմացինին լսելու դժկամության պատճառով։ Երկրորդ տեղում զուգընկերոջ խռմփոցն է, երրորդում՝ տան թափթփվածությունը։ Վեճի պատճառ են հանդիսանում նաև մեքենա վարելու արագությունն ու համատեղ դիտման համար ֆիլմի ընտրությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել