Ժողովուրդ, էս մասին մի հազար անգամ գրել եմ:
Ինչպե՞ս կարելի է մարդուն, այն էլ քաղաքականությամբ զբաղվողին գնահատել, նրա մասին կարծիք կազմել իր ելույթների, արտահայտած մտքերի հիման վրա:
Կատարյալ երեխայություն...
Կարծիքը պետք է կազմել ոչ թե ասած խոսքերի, այլ արած գործերի հիման վրա: Կարևոր չէ, թե նա ինչ է ասում, կարևոր է, թե նա ինչ է անում: Արարքներն են բնութագրում մարդկանց:
Այնպես որ, այս կամ այն գործչին երկինք հանելուց կամ ցեխը կոխելուց առաջ եկեք կարդանք, ուսումնասիրենք նրա կենսագրությունը, կյանքի ընթացքում կատարած քայլերը, գործած արարքները...
Թե չէ այս համատարած անբարոյականության ու անպատասխանատվության մեջ, երբ ոչ մեկի լեզվի տակ ոսկոր չկա, ով ինչ ասես կխոսա, ով ինչ չափի սուտ ասես` կասի: 
Բայց մի՞թե դա հիմք է:
Լավ կլինի մեզ արագ կողմնորոշվել՝ ո՞րն է ի վերջո մեր մտածողության գլխավոր օրգանը` ակա՞նջը, թե՞ ուղեղը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել