Այսպես ուրեմն, իշխանությունը հանրային բողոքը պատկերացնում է միտինգների, մասսայական բողոքի ցույցերի, տարբեր միջոցառումների ձևով:
Նա իր պաշտպան «մատյան գնդերին»` ոստիկանական ուժերին, ուսուցանել է մասսայական անկարգությունների դեմ պայքարի ձևերը և մեթոդները: 
Այդ պայմանների ցանկացած փոփոխություններին ոստիկանական ստորաբաժանումները պատրաստ են արդյունավետ դիմագրավելու:
Հետևաբար, պետք է արագ դուրս գալ պայքարի նրանց սովոր մեթոդաբանության տրամաբանությունից:
Պայքարը իր բազմազանության մեջ ամեն անգամ նրանց պետք է տհաճ անակնկալներ մատուցի և անլուծելի խնդիրներ առաջադրի, շփոթացնի, կաշկանդի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել