«Շիրակ» հայրենակցական միավորումում ուսուցչի և գրադարանավարի տոները նշելիս, ի թիվս շատ հարցերի, վաստակաշատ մանկավարժների, ուսուցիչների և գրականագետների կողմից խիստ վրդովմունք և զայրույթ արտահայտվեց լրատվամիջոցներով հայտնի դարձած աննախադեպ մի երևույթի նկատմամբ, որը վերաբերում է Շիրակի համալսարանի գրադարանի ընդհանուր ֆոնդի (138131 միավոր) զգալի մասը (ըստ շրջանառված լուրերի՝ 15 տ)՝ որպես «անպետք» գրականություն, ոչնչացման փաստին: 
«Շիրակ հայրենակցական միավորումը», որի հանրաճանաչ անդամներից շատերը Լենինականի մասնակավարժական ինստիտուտի (այժմ՝ Շիրակի համալսարան) շրջանավարտներ են, դատապարտում են համալսարանի ղեկավարության կողմից գրքի նկատմամբ դրսևորած նման վայրագությունը:
Հորդորում ենք նորընծա ռեկտոր Սահակ Մինասյանին, արդեն բավականին աղմուկ բարձրացրած իր մի շարք «բարեփոխումների» արդյունքում չվնասել 80-ամյա կրթօջախի բարի համբավը:
Այս անօրինական փաստի կապակցությամբ հրավիրում ենք ՀՀ կրթության և գիտության նախարարության, Շիրակի մարզպետարանի և պատկան այլ մարմինների ուշադրությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել