Երեկ Մոսկվայում կայացավ «Տաշի շոու»-ի հոբելյանական՝ հինգերորդ համերգը: Միջոցառմանը ներկա էին Թաթա Սիմոնյանը, Սիլվա Հակոբյանը, Մարտին Մկրտչյանը, Արամեն, Միհրան Ծառուկյանը, Արմենչիկը, Սուպեր Սաքոն, Սպիտակցի Հայկոն, Մարգարիտա Պոզոյանը, Սոֆի Մխեյանը, Մարտ Բաբայանը, Լիլիթ Կարապետյանը, Գաբի Գալոյանը, Արմեն Պետրոսյանը, Մարջան Ավետիսյանը, Գրիգոր Դանիելյանը, Արփինե Գաբրիելյանը, Գրիգոր Եսայանը, Արա Մարտիրոսյանը, Հռիփսիմե Հակոբյանը, Ռաֆայել Երանոսյանը, Անդրանիկ Հարությունյանը և այլք: Համերգին մասնակցել են նաև Սոսո Պավլիաշվիլին, ինչպես նաև հատուկ հյուր է եղել Black Star-ի անդամ Քրիստինա Սին:

 

«Արդեն ավանդույթ է դարձել, որ ռուսաստանաբնակ հայերն անհամբեր սպասում են Euromusic Entertainment-ի կողմից կազմակերպված «Տաշի շոու»-ին: Կրեմլի դահլիճը դարձել էր մի մեծ սրահ, որտեղ ուրախանում էր շուրջ 6000 հյուր»,- նշում է Euromusic Entertainment-ի PR տնօրեն Լուսինե Խաչատրյանը։

Միջոցառումը վարել է «Ֆուլ հաուս»-ի դերասանական կազմը, Միհրան Ծառուկյանը և Գոռը հանդես են եկել նաև երաժշտական կատարումներով: Հումորային մասն ապահովել են նաև Աշոտ Ղազարյանը, Մկրտիչ Արզումանյանը, Ռաֆայել Երանոսյանը և Անդրանիկ Հարությունյանը. վերջիններս կատարել են իրենց հայտնի՝ «Դեպուտատի շոու» երգը: 

Համերգային ծրագրի ժամանակ առանձնակի որգևորությամբ է ընդունվել Սուպեր Սաքոյի և Սպիտակցի Հայկոյի «Մի գնա» արդեն հիթային դարձած երգը: Նշենք, որ միջոցառումը կցուցադրվի հունվարի 1-ին՝ «Արմենիա» հեռուստաընկերության եթերում:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել